background
Անվնաս շրջապատի համար
Էներգիայի անվտանգ աղբյուր
Էներգիայի մաքուր աղբյուր

Տեղի է ունեցել <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ի բաժնետոմսերի երրորդ թողարկմանը շնորհանդեսը


09 / 10 / 2011

  Սույն թվականի հոկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին, ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ Հյուրանոցում տեղի է ունեցել ԱՐՑԱԽ ՀԷԿ-ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ III ԹՈՂԱՐԿՄԱՆ շնորհանդեսը:

  Միջոցառման ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ ընկերությունը 2010-ից սկսել է շահագործել իր երկրորդ հիդրոէլեկտրակայանը, իսկ ևս 4-ը գտնվում են շինարարության փուլում եւ շահագործման կհանձնվեն մինչեւ 2013թ., ինչի շնորհիվ ընկերության դրվածքային հզորությունը կհամալրվի 18 ՄՎտ-ով, ինչը թույլ կտա ոչ միայն ապահովել Արցախի ներքին պահանջարկը, այլ նաեւ սկսել էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստան:
ԼՂՀ վարչապետը տեղեկացրել է, որ 2010-ին Արցախ ՀԷԿ-ն արձանագրել է էլեկտրաէներգիայի արտադրանքի աննախադեպ 50%-անոց աճ եւ ծավալ (178 մլն ԿՎտ/ժ)՝ բավարարելով Արցախի պահանջարկի 76%-ը:
  Արա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ընկերության բաժնետերերին, որոնց ընդհանուր թիվը ներկայումս գերազանցում է 1200-ը, նշելով հատկապես երեք խոշոր ներդրողներին`Բարսեղ Բեգլարյանին, Վարդան Սիրմաքեսին եւ Ջոզեֆ Ուղուրլյանին:
 
  Միջոցառմանը ներկա Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ընկերության հանրային դառնալու համարձակ քայլը, որին շատերը թերահավատորեն էին վերաբերվում, լիովին արդարացրել է իրեն: «Ես ինքս, որպես Արցախ ՀԷԿ-ի բաժնետեր, ամեն ամիս ստանում են Արմսվիսբանկ-ից [Արցախ ՀԷԿ-ի թողարկումը կազմակերպող եւ շուկա ստեղծող – խմբ.] հաշվետվություններ, թե ինչպես է բանկը կառավարում բաժնետոմսերը, եւ համոզվում եմ, որ ողջ ծրագիրը գտնվում է հուսալի կառավարման ներքո: Կոչ եմ անում բոլորին համարձակորեն ներդնել այս բաժնետոմսերում» - ասել է ՀՀ վարչապետը:
Երրորդ թողարկման արդյունքում ընկերությունը նախատեսում է տեղաբաշխել 3 մլն 673 հազ. 926 հատ հասարակ անվանական բաժնետոմս՝ 1,110 դրամ տեղաբաշխման գնով (տեղաբաշխման ընդհանուր ծավալը՝ 4,078 մլրդ դրամ):
  2010թ-ը Արցախ ՀԷԿ-ն ամփոփել է շուրջ 1,16 մլրդ դրամ ($3 մլն) զուտ շահույթով՝ ապահովելով 12% շահութաբերություն նախորդ տարվա 9,5%-ի դիմաց: 2 տարի շարունակ ընկերությունն իրականացնում է շահաբաժինների վճարում՝ ապահովելով 10% շահութաբաժնային եկամտաբերություն:
Բաժնետոմսերի  ազդագիրը  կարելի է ձեռքբերել Արցախ ՀԷԿ-ի կամ Արմսվիսբանկի գրասենյակներից` թղթային կրիչով, ինչպես նաեւ վերջիններիս էլեկտրոնային կայքերից (www.artsakhhpp.com եւ www.armswissbank.am):
Ընկերության բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի B հարթակում ս.թ. մայիսին (ծավալը՝ 1,554 մլրդ դրամ; թողարկումը տեղաբաշխվել էր ամբողջությամբ), իսկ առաջինը՝ 2009-ին 905,14 մլն դրամ ծավալով:

  <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության գործընթացը մեկնարկել է սույն թվականի հոկտեմբերի 4-ին և տեղի կընթանա մինչև հոկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում: Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությանը կաորղ է մասնակցել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ` <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ կամ <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ ներկայացնելով պատշաճ կերպով լրացված բաժանորդագրության հայտը` թղթային կրիչով կամ էլեկտրոնային տարբերակով:

Բաժնետոմսերի ձեռքբերման ազատ բաժանորդագրության կարգը

 


16 / 02 / 2012

<<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ն հրապարակել է 2011թ.-ի չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները:

<<<կարդալ

09 / 02 / 2012

Ընկերության 2012 թվականի ֆինանսա-տնտեսական գործունեության ամենամյա արտաքին աուդիտի մրցույթ:

<<<կարդալ
Կարդալ ավելի