
27.12.2011թ.-ից <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ հասարակ անվանական բաժնետոմսերի երրորդ թողարկումը ևս ցուցակվում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի բաժնետոմսերի երկրորդային /B/ ցուցակում:
Լրացուցիչ տեղաբաշխված 3,287,926 հատ բաժնետոմսերի ցուցակումը իրականացվել է նախկինում տեղաբաշխված և ցուցակված թվով 7,362,074 հատ բաժնետոմսերի հետ միասնական կարգով:
Ներկայումս կարգավորվող շուկայում առևտրի թույլատրված են Ընկերության թվով 10,650,000 հատ բաժնետոմսեր, որոնց շնորհված է 00AHEKS10KR3 տարբերակիչ ծածկագիրը:
Բաժնետոմսերի երկրորդային շուկայի իրացվելիության ապահովման նպատակով <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ն շարունակելու է իրականացնել Ընկերության բաժնետոմսերի առքի և վաճառքի ամենօրյա պարտադիր գնանշումներ` հանդես գալով որպես շուկա ստեղծող:
Ընկերության 2012 թվականի ֆինանսա-տնտեսական գործունեության ամենամյա արտաքին աուդիտի մրցույթ:
<<<կարդալ