background
Անվնաս շրջապատի համար
Էներգիայի անվտանգ աղբյուր
Էներգիայի մաքուր աղբյուր

Ընկերություն

   <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ն իր դրվածքային հզորությամբ ԼՂՀ խոշորագույն  հիդրոէլեկտրակայանն է, որը էլեկտրաէներգիայի արտադրության գործընթացում օգտագործում է բացառապես վերականգնվող աղբյուրներ` մատակարարելով մաքուր և անվտանգ էներգիա:

   ՆԵրկայումս <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ի դրվածքային հզորությունը կազմում է 28 ՄՎտ` ներառելով 25 ՄՎտ դրվածքային հզորությամբ Սարսանգի ՀԷԿ-ը, որտեղ 2011թ-ի մարտի սկզբից տարվում են վերանորոգման աշխատանքներ: 2011թ-ի սկզբին <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ն ներառում է վերականգնվող էներգետիկայի 2 օբյեկտ` Սարսանգի և Թրղե-1 ՀԷԿ-երը:

  Սարսանգի ՀԷԿ-ի կողմից վերջին տարիներին արտադրած էլեգտրաէներգիայի տարեկան միջին ծավալները եղել են 90-140 մլն ԿՎտ/ժամ: 2010թ-ին Ընկերության փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 177,64 մլն ԿՎտ/ժամ կանխատեղվող 161.25 մլն ԿՎտ/ժամ-ի փոխարեն: Արդյունքում 2010թ-ին Ընկերությունը բավարարել է ԼՂՀ-ի էլեկտրաէներգիայի պահանջարկի /232.9 մլն ԿՎտ/ժամ/ ավելի քան 76.3%-ը: Պահանջարկի մնացած մասը բավարարվել է ՀՀ-ից ներմուծված էլեկտրաէներգիայի հաշվին:

   Բացի գործող հզորությունների շահագործումից ՙԱՐՑԱԽ ՀԷԿ՚ ԲԲԸ-ն ԼՂՀ տարածքում շարունակում է իրականացնել փոքր ՀԷԿ-երի շինարարության աշխատանքներ: 2011թ-ի ավարտին նախատեսվում է շահագործման հանձնել 3 նոր ՀԷԿ-եր` 3 ՄՎտ դրվածքային հզորությամբ Մատաղիս-2 ՓՀԷԿ-ը, 5.9 ՄՎտ հզորությամբ Թրղե-2 և 4.8 ՄՎՏ հզորությամբ` Մատաղիս-1 ՓՀԷԿ-երը: 2011թ-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ ՀԷԿ-երի շինարարության ծրագիրի կատարողականը կազմել է 92%:

  ՀԷԿ-երի շինարարության ծրագրերը ֆինանսավորվում են բաժնետոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների և փոխառությունների հաշվին: Ընկերությունը առաջին անգամ իր բաժնետոմսերը հանրությանը առաջարկել է 2009թ-ին: 2010թ-ի վերջին <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ն իրականացրեց 1,400,000 հատ բաժնետոմսերի հրապարակային առաջարկ, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվեցին:  

   2011թ-ի ապրիլի 1-ի դրությամբ ԼՂՀ կառավարությանը պատկանում է <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ կանոնադրական կապիտալի 62.9 %-ը: Ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի ընդհանուր քանակը կազմում է 7,362,074 հատ: Ընկերությունը ունի մոտ 1200 բաժնետերեր, որոնց թվում են Ընկերության աշխատակիցները, ԼՂՀ, ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ և իրավաբանական անձինք:

   <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ի բաժնետոմսերը ցուցակված են <<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ>> ԲԲԸ ֆոնդային բորսայում բաժնետոմսերի երկրորդային B ցուցակում: Լրացուցիչ տեղաբաշխված 1,400,000 հատ բաժնետոմսերի ցուցակման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2011թ-ի մայիսի վերջին:

   Բաժնետոմսերի իրացվելիությունը ապահովում է <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ն, որն ապահովում է բաժնետոմսերի առքի և վաճառքի ամենօրյա գնանշումներ: <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ն հանդիսանում է նաև Ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխողն ու հաշվարկային բանկը: