background
Անվնաս շրջապատի համար
Էներգիայի անվտանգ աղբյուր
Էներգիայի մաքուր աղբյուր

Ներդրումներ և գիտա-տեխնիկական գործունեություն

 

   <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ն ներկայումս շահագործում է Սարսանգի և Թրղե-1 ՀԷԿ-երը և իրականացնում լայնածավալ ներդրումներ 3 ՀԷԿ-երի` Մատաղիս-1, Մատաղիս-2, Թրղե-2, Թրղե-3, կառուցման ուղղությամբ: <<ԼՂՀ ջրային պաշարների յուրացում>> ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2011թ-ի ընթացքում ավարտին հասցնել կառուցվող ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները:

   Համաձայն ԼՂՀ Կառավարության կողմից հաստատված <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային պաշարների յուրացում>> նպատակային ծրագրի` ԼՂՀ-ում նոր ՀԷԿ-երի շինարարության ծրագրի առաջին փուլի իրականացումից հետո, որը ենթադրում է վերը նշված ՀԷԿ-երի շինարարությունը և շահագործումը, Ընկերությունը ձեռնամուխ կլինի ծրագրի երկրորդ փուլին, ըստ որի նախատեսվում է այլ փոքր ՀԷԿ-երի կառուցում ԼՂՀ տարածքով անցնող գետերի վրա:

   Ծրագրի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է օգտագործել`

- <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ի կողմից բաժնետոմսերի թողարկման միջոցով հավաքագրված ներդրումներ,

- <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ սեփական միջոցներ,

- Առևտրային բանկերից ներգրավված վարկեր,

- ԼՂՀ բյուջեի միջոցներ:

<<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ գործող և կառուցվող ՀԷԿ-երը

ՍԱՐՍԱՆԳ

ԹՐՂԵ-1

ԹՐՂԵ-2

ԹՐՂԵ-3

ՄԱՏԱՂԻՍ-1

ՄԱՏԱՂԻՍ-2 

 

 


16 / 05 / 2012

<<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ն հրապարակել է 2012թ.-ի առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները:

<<<կարդալ

12 / 05 / 2012

2012թ, ապրիլի 30-ին տեղի է ունեցել <<Արցախ ՀԷԿ>> ԲԲԸ-ի բաժնետերերի երրորդ ընդհանուր տարեկան ժողովը 

<<<կարդալ
Կարդալ ավելի