background
Անվնաս շրջապատի համար
Էներգիայի անվտանգ աղբյուր
Էներգիայի մաքուր աղբյուր

Ընկերության պատմություն

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընկերությունը հիմնադրվել է ԼՂՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի N 484 որոշմամբ (պետական գրանցում է ստացել 2007թ-ի դեկտեմբերի 12-ին <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> անվանումով և <<փակ բաժնետիրական ընկերություն>> կազմակերպա-իրավական ձևով), որի համաձայն Ընկերության 100% բաժնետոմսերի սեփակատեր էր ԼՂՀ-ը` ի դեմս Կառավարության:

<<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է <<ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ>> ՓԲԸ-ի (գրանցված` ԼՂՀ-ի արդարադատության նախարարության ռեգիստրի բաժնի կողմից 28.02.2005թ., գրանցման համար` 443.120.20892, վկայական` 001350) առանձնացման միջոցով վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է նրա իրավահաջորդը` բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին համապատասխան:

ԼՂՀ Կառավարության 2008թ. մայիսի 13-ի <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին>> թիվ 360 որոշման համաձայն <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցված` ԼՂՀ-ի արդարադատության նախարարության ռեգիստրի բաժնի կողմից 12.12.2007թ., գրանցման համար` 443.120.11328, վկայական` 02 Ա 001980) վերակազմավորման միջոցով վերակազմակերպվել է <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.-ի հունիսի 9-ից ընկերությունը կրում է <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ ֆիրմային անվանումը և կազմակերպա-իրավական ձևը:

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

2011 թ-ի հունվարի 1-ի դրությամբ <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ի դրվածքային հզորությունը կազմել է 28 ՄՎՏ/ժամ: Ընկերության կազմի մեջ մտնում է Սարսանգի ՀԷԿ-ը 25 ՄՎտ դրվածքային հզորությամբ և 3 ՄՎտ հզորությամբ Թրղե-1 ՓՀԷԿ-ը:

2010թ-ին արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը կազմել է 177.64 Մլն ԿՎՏ/ժամ:

Ընկերության հիմնական ակտիվը Սարսանգի հիդրոէլեկտրակայանն է, որը կառուցվել է 1976թ. ԼՂՀ հիմնական գետի` Թարթառի վրա և համարվում է նախկին ԽՍՀՄ լավագույն և սարքավորումներով առավելագույնս հագեցած ՀԷԿ-երից մեկը: Սարսանգի ՀԷԿ-ը հագեցած է երկու հիդրոտուրբիններով` յուրաքանչյուրը 25 ՄՎտ դրվածքային հզորությամբ և վայրկյանում 33.2 մ3 ջրի օգտագործման ծավալներով: Տուրբինները կապիտալ վերանորոգվում են յուրաքանչյուր 7 տարին մեկ, բացի դրանից ամեն 3 տարին մեկ կատարվում են պարտադիր վերականգնողական աշխատանքներ: 2011թ-ի մարտից Սարսանգ ՀԷԿ-ի վրա տարվում են վերանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում վերջինս ժամանակավորապես չի գործում:

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ

  •  Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 7,362,074,000 ՀՀ դրամ
  • ԸՆկերության բաժնետերերի ընդհանուր թիվը` 1200: 

Ընկերության կապիտալիզացիան/01.04.2011թ/

          8,024,660,660 ՀՀ դրամ


ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Ընկերության գործունեության ռազմավարական ուղղություն է արտադրվող էլեկտրաէներ·իայի ծավալների ընդլայնումը ի հաշիվ նոր արտադրական պոտենցիալի ստեղծման և միավոր էլեկտրաէներ·իայի արտադրության համար ջրի տեսակարար ծախսի իջեցման:

Ընկերությունը այսօր իրականացնում է լայնածավալ ներդրումներ երեք փոքր ՀԷԿ-երի` Մատաղիս-1, Մատաղիս-2, Թրղե-2, կառուցման ուղղությամբ, որոնք <<ԼՂՀ ջրային պաշարների յուրացում>> ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2011թ-ի ընթացքում ավարտին հասցնել: 2010թ-ի առաջին եռամսյակի վերջին ՀԷԿ-երի շինարարության ծրագիրը կատարվել է 92%-ով:

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

01.01.2011թ դրությամբ ՙԱՐՑԱԽ ՀԷԿ՚ ԲԲԸ-ն ունեցել է 110 աշխատակիցներ, որոնցից վարչական` 34 աշխատակից, արտադրական և սպասարկման ոլորտում ընդգրկված` 76 աշխատակիցներ:

Ընկերությունը ժամկետային աշխատակիցներ չունի:


16 / 05 / 2012

<<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ն հրապարակել է 2012թ.-ի առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները:

<<<կարդալ

12 / 05 / 2012

2012թ, ապրիլի 30-ին տեղի է ունեցել <<Արցախ ՀԷԿ>> ԲԲԸ-ի բաժնետերերի երրորդ ընդհանուր տարեկան ժողովը 

<<<կարդալ
Կարդալ ավելի