Ընկերության ստեղծման պահից մինչև 2008 թվականն ընկած ժամանակահատվածի համար ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրել է <<Վ.Ս. ԱՈՒԴԻՏ>> ՍՊԸ-ն` աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ԱԾ 042` տրված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 05.13.2005թ-ին:
Ընկերության 2009 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրել է <<ՍՕՍ-ԱՈՒԴԻՏ>> ՓԲԸ-ն` աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ԱԾ 020`տրված ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 31.07.2003թ.): 27.04.2010թ.-ին կայացած Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովում որպես 2010թ-ի ֆինանսա-տնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձ վերահաստատվել է <<ՍՕՍ-ԱՈՒԴԻՏ>> ՓԲԸ-ն:
Ընկերության կողմից ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի փոփոխության պատճառը պայմանավորված է 2009 թվականի ընթացքում Ընկերության կողմից իրականացրած բանակցությունների արդյունքում <<ՍՕՍ-ԱՈՒԴԻՏ>> ՓԲԸ-ի կողմից առաջարկվող պայմաններով: 20.08.2010թ. Ընկերության Տնօրենների խորհուրդը հաստատել է <<Ընկերության կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին կանոնակարգ>>-ը, համաձայն որի Ընկերության ֆինանսա-տնտեսական դրության աուդիտն իրականացնող կազմակերպության ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով:
