<<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ի բաժնետոմսերի երրորդ լրացուցիչ տեղաբաշխման արդյունքներով ավելացել է Ընկերության խոշոր բաժնետերի թիվը: Հաշվի առնելով խոշոր բաժնետերերի ընկերության խորհրդի կազմում ընդրկվելու ցանկոևթյունը առաջացավ անհրաժեշտություն, ընկերության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելուն (խորհրդի քանակական կազմի փոփոխության 5 անդամից 7 անդամ):
<<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ի բաժնետոմսերի երրորդ լրացուցիչ տեղաբաշխման արդյունքներով Ընկերության խոշոր բաժնետեր է հանդիսանում ԼՂՀ-ն ի դեմս` Կառավարության, որին պատկանում են Ընկերության կողմից թողարկված 5,100,000 հատ հասարակ բաժնետոմսեր, որով ԼՂՀ Կառավարության բաժնեմասը Ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 47.89 տոկոս: ԼՂՀ Կառավարությանը պատկանող բաժնետոմսերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման համար լիազորված է ԼՂՀ Կառավարությանն առնթեր արտադրական ենթակառուցվաքների նախարար Կառլեն Պետրոսյանը:
Ընկերության թվով 1,262,901 բաժնետոմսերի սեփականատեր է հանդիսանում Ժոզեֆ Ուղուռլյանը (ԱՄՆ, Նյու Յորք N4 10021, Պարկ Ավենյու 823, 8), ով Ընկերության կանոնադրական կապիտալում ունի 11.86 տոկոս մասնակցություն:
Ընկերության խոշոր բաժնետեր է հանդիսանում <<Մուլտիկոնտինենտալ դիստրիբյուշն>> ՍՊԸ-ն (իրավաբանական հասցեն`Մեծ Բրիտանիա, Այլ օֆ Մեն IM9 2AP, Բալլասալլա, Ֆրիպորտ 3A/3B), որին պատկանում է Ընկերության կողմից թողարկված 1,193,692 հատ հասարակ բաժնետոմսեր: <<Մուլտիկոնտինենտալ դիստրիբյուշն>> ՍՊԸ-ի բաժնեմասը Ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 11.21 տոկոս:
Ընկերության խոշոր բաժնետեր է հանդիսանում <<ԷՅ-Ի-ՋԻ>> ՍՊԸ-ն (իրավաբանական հասցեն` ԼՂՀ, Ազատամարտիկների փողոց, շենք 34ա), որին պատկանում են Ընկերության կողմից թողարկված 640,000 հատ հասարակ բաժնետոմսեր: <<ԷՅ-Ի-ՋԻ>> ՍՊԸ-ի բաժնեմասը Ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 6.01 տոկոս:
Ընկերության խոշոր բաժնետեր է հանդիսանում նաև <<Վ.Պ.Բ.Փ>> ՓԲԸ-ն (իրավաբանական հասցեն` ԼՂՀ, ք.Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 2), որին պատկանում են Ընկերության կողմից թողարկված 630,270 հատ հասարակ բաժնետոմսեր: <<Վ.Պ.Բ.Փ>> ՓԲԸ-ի բաժնեմասը Ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 5.92 տոկոս: Անուղղակիորեն Ընկերության խոշոր բաժնետեր է հանդիսանում նաև Վարդան Սիրմաքեսը, քանի որ նրան է պատկանում <<Վ.Պ.Բ.Փ>> ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը: